Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Չինաստանն ուսումնասիրում է հայ-իրանական երկաթգծի նախագիծը

Չինաստանն ուսումնասիրում է հայ-իրանական երկաթգծի նախագիծը
26.09.2015 | 15:26

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի Չինաստան այցի արդյունքում չինական կողմը սկսել է ուսումնասիրել, թե որքանո՞վ է հնարավոր ու նպատակահարմար հայ-իրանական երկաթգծի կառուցումը: Եթե երկաթուղին շահավետ գնահատվի Պեկինում, Չինաստանը նաև կֆինանսավորի նախագիծը՝ լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որ պատվիրակության կազմում մեկնել էր Պեկին: «Չինաստանի վարչապետը հանձնարարեց կոմերցիայի և առևտրի գծով փոխնախարարին, նա նաև Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահն է, որ աշխատանքները կոորդինացնի և հայկական կողմի հետ համաձայնեցնելով շարժվեն առաջ»,- հայտնեց Ճշմարիտյանը։ Նախարարի խոսքով՝ չինական կողմը շահագրգռված է այս երկաթգծով, որը Չինաստանը կկապի Եվրոպային: Վերջին հաշվարկները ցույց են տալիս, որ երկաթգծի հայաստանյան հատվածը կարժենա 3,2 միլիարդ դոլար:

Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ Պեկինում քննարկել են նաև այլ նախագծեր՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցմանը չինական ընկերությունների միանալու հարցը, Գյումրիում թերթավոր ապակու արտադրության հեռանկարը, զբոսաշրջության զարգացման և Air China ավիաընկերության՝ դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու հնարավորությունը:

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ